ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 387.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.02 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517.67 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.16 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 420-428 դրամով, վաճառվում է 431.5-438 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.68-4.14 դրամով, վաճառվում է 4.17-4.67 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 485-486 դրամով, վաճառվում՝ 388-388.5 դրամով:
Եվրոն գնվում է 428 դրամով, վաճառվում է 432 դրամով:
Ռուբլին գնվում է 4.12 դրամով, վաճառվում է 4.20 դրամով: