Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նրա սոցցանցերի էջում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ «հրադադարի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։

Իսրայելի վարչապետի գրասենյակում հայտնել են, որ Նեթանյահուն «անգամ չի պատասխանել» այդ առաջարկին։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Իսրայելի վարչապետը ցուցում է տվել իսրայելական զինված ուժերին «շարունակել մարտական գործողությունները լրիվ ուժով եւ իրեն ներկայացված պլանների համապատասխան»։

Ավելի վաղ 12 երկրներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավորությամբ աջակցել էին Լիբանանում 21-օրյա հրադադարին։

Spread the love