ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որում նշել է Ուկրաինային 8 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին։
Ջո Բայդենի խոսքով՝ այս ընթացքում Ուկրաինան հաղթեց Կիևի համար մղվող ճակատամարտում, վերականգնեց պատերազմի սկզբում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսից ավելին և պաշտպանեց իր ինքնիշխանությունն ու անկախությունը։
«Բայց դեռ շատ բան կա անելու։ Այդ իսկ պատճառով այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային անվտանգության ապահովման ավելացման և մի շարք լրացուցիչ գործողությունների մասին, որոնք կօգնեն Ուկրաինային հաղթել այս պատերազմում»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։
Ջո Բայդենն ասել է, որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանը մինչև իր պաշտոնավարման ավարտը հատկացնել Ուկրաինայի անվտանգության աջակցությանն ուղղված մնացած բոլոր միջոցները։ Այս ջանքերի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը մինչև այս տարվա վերջ կտրամադրի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում մնացած միջոցները:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2,4 միլիարդ դոլարի անվտանգության ֆինանսավորում Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով, որը Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ, անօդաչու թռչող սարքեր և օդ-երկիր զինամթերք, ինչպես նաև կամրապնդի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական բազան և կաջակցի նրա պահպանման կարիքներին», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հեռահար հարվածային կարողությունները ուժեղացնելու համար ինքը որոշել է Ուկրաինային տրամադրել հեռահար Joint Standoff Weapon (JSOW) զինամթերք։
«Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ավելի ամրապնդելու համար ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարությանը արդիականացնել և ապահովել Ուկրաինային լրացուցիչ մարտկոցով՝ Patriot հակաօդային պաշտպանության համար, ինչպես նաև Ուկրաինային տրամադրել լրացուցիչ Patriot հրթիռներ։ Սա հիմնված է այս տարվա սկզբին ԱՄՆ հակաօդային պաշտպանության արտահանումն Ուկրաինա վերահղելու իմ որոշման վրա, որը հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինային կտրամադրի հարյուրավոր լրացուցիչ Patriot և AMRAAM հրթիռներ և կօգնի Ուկրաինային պաշտպանել իր քաղաքներն ու իր ժողովրդին: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կարողությունները ուժեղացնելու համար ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ ընդլայնել F-16-երի համար ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը, այդ թվում՝ հաջորդ տարի աջակցել 18 լրացուցիչ օդաչուների վերապատրաստմանը»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։
Նրա խոսքով, «Միացյալ Նահանգները կշարունակի մեծացնել Ռուսաստանի ծախսերը ուկրաինական պատերազմի համար և կզրկի ռուսական պաշտպանական արդյունաբերական բազան ռեսուրսներից»:
«Հաջորդ ամիս ես Գերմանիայում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ղեկավարության մակարդակով հանդիպում կհրավիրեմ՝ համակարգելու ավելի քան 50 երկրների ջանքերը, որոնք աջակցում են Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում: Այս գործողություններով իմ ուղերձը պարզ է. Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի այն աջակցությունը, որն անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար», – ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ: