Իսրայելում նկատվում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարկանիշի աճ՝ կապված Լիբանանի դեմ բանակի հարձակման շարունակմամբ։
«Իսրայելցիներին դուր են գալիս այդ կադրերը, երբ արաբական մայրաքաղաքում շենքեր, բարձունքներ են քանդվում,- ասել է Haaretz իսրայելական թերթի քաղաքական վերլուծաբան Ակիվա Էլդարը Al Jazeera-ի հարցազրույցում։- Դա ցույց է տալիս, որ հրեաները լավագույն բանակ ունեն»։
«Նեթանյահուն հիմա Իսրայելի մեծ հերոսն է»,- ասել է Էլդարը՝ ավելացնելով, որ Նեթանյահուն ստեղծում է հաղթող առաջնորդի կերպար, որն Իսրայելի հյուսիսի բնակիչներին կվերադարձնի իրենց տներ՝ չենթարկվելով Միացյալ Նահանգների կամքին, որոնք Լիբանանում հրադադարի կոչ են անում։