Հոկտեմբերի 1-ին հանրապետության տարբեր մասերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +22+24։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +13+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+18,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+19,
Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+8+12, ցերեկը՝ +19+24,
Արարատում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +19+22։