Հոկտեմբերի 2-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +22+24։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +19+21,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+18,
Լոռիում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18,
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+23,
Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+25,
Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +22+25,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+19։