Ըննդիմադիր պատգամավորները Ազգային ժողովի նիստում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հոկտեմբերի 1-ին քննադատել են ոստիանության աշխատակիցներին անկիրթ, անդաստիարակ եւ կրթության ցածր մակարդակ ունենալու համար, ինչպես նաեւ ՆԳՆ-ին՝ անփույթ վերաբերմունքի համար նրանց վերաուսուցանման նկատմամբ։
Մասնավորապես, պատգամավորները քննադատել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներին։ Ընդդիմադիրների կարծիքով՝ իրավապահները հաճախ չարաշահում են իրենց լիազորությունները։ Նրանք իմաստ չեն տեսնում նոր ուսումնական հաստատության ձեւավորման մեջ ներքին գործերի նախարարությանն առընթեր, որի մասին մինչ այդ իր ելույթում խորհրդարանի ամբիոնից հայտնել էր ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Պատգամավորների կարծիքով՝ դա ոչ մի կերպ չի անդրադառնա եւ չի արտացոլվի իրավակարգի աշխատակիցների աշխատանքի որակի վրա։
Նշենք, որ Հայաստանի ոստիկանության ուսումնական համալիրի եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում մտադիր են ձեւավորել միասնական ուսումնական հաստատություն, որը կգործի ՆԳՆ-ին առընթեր։
«Դա թույլ կտա ստեղծել կառավարման միասնական արդյունավետ մոդել եւ ապահովել կրթական պրոցեսի կազմակերպման միասնական մեթոդաբանություն»,- հավաստիացրել է Արփինե Սարգսյանը։ Դրա շնորհիվ, նշել է պաշտոնյան, իրենց հաջողվել է համաձայնեցնել նոր ստեղծված գերատեսչական կրթական հաստատության խնդիրները եւ գործունեությունը ՆԳՆ ներկա քաղաքականության հետ։ Նոր հաստատության ռեկտոր է դառնալու ոչ թե ոստիկան կամ փրկարար, այլ քաղաքացիական մասնագետ։