Մենք մոտ ժամանակներս կունենանք ժամանակից տեսախցիկներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ արագաչափների վերաբերյալ հարցին:
«Մենք արդեն, եթե չեմ սխալվում, 2024 թվականի փետրվարին, մրցույթ ենք հայտարարել և նախատեսում ենք ունենալ ժամանակակից տեսախցիկներ: Ինչ վերաբերում է նախկին արագաչափներին, դա ներդրվել է դեռևս 2013 թվականին, իրենք ունեն խնդիրներ, մաշվածություն, հետագա շահագործման պիտանի չեն լինելու: Մոտ ժամանակներս մենք կունենանք նոր համակարգ»,- նշեց Վահե Ղազարյանը: