Արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում:
«Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում:
Տեղեկացնում ենք նաև, որ նախքան այդ ժամկետը լրանալը դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ: