«Հեզբոլլահ» շիական շարժման՝ Իսրայելի ՌՕՈւ հարվածի հետեւանքով սպանված գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի թաղումը տեղի կունենան ուրբաթ։ Այս մասին տեղեկացրել է Kan իսրայելան ռադիոկայանը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։ Հարվածներից մեկի հետեւանքով սեպտեմբերի 27-ին Բեյրութում սպանվել է Նասրալան։ Շիական շարժումը հաստատել է նրա զոհվելու փաստը եւ խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելին։