Հայաստանի բնակչության 62 տոկոսը գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից․ Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI)

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա

բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է։

Կատարված հարցման արդյունքներով՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 62 %-ը եղել են լիովին գոհ կամ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից։

Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1503 ՀՀ քաղաքացիներ:

 

Հետազոտության մանրամասները՝ https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-of-armenia/

 

 

 

 

 

 

Spread the love