Իսրայելական ինքնաթիռները Գազայի հարավային հատվածի վրա թռուցիկներ են նետել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած Յահյա Սինվարի լուսանկարով, հայտնում է Al Jazeera-ն։
Բացի այդ, թռուցիկները պարունակում են արաբերենով տպագրված տեքստ, որտեղ ասվում է, որ «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կառավարի Գազան»։
«Ով թողնի զենքը և հանձնի պատանդներին, նրանց թույլ կտրվի հեռանալ և ապրել խաղաղության մեջ»,- ասվում է արաբերենով գրված թռուցիկում։
Թռուցիկի տեքստը բխում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հինգշաբթի օրը արած հայտարարությունից այն բանից հետո, երբ Սինվարը սպանվեց իսրայելցի զինվորների կողմից Ռաֆահում՝ երկրի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ: