Կոտայքի մարզում առողջապահության ոլորտը առաջընթա՞ց է գրանցել

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայք էջից տեղեկանում ենք , որ 2021 թվականին վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 32, 7% :

2021 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել:

Նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է շուրջ 793 մլն 65 հազ. դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 597 մլն 418 հազ. դրամի համեմատությամբ:

Ցուցանիշն աճել է 195 մլն 647 հազ. դրամի չափով կամ 32,7%:

Ինչ խոսք, վճարովի ծառայությունների աճը պայմանավորված է բժշկական ծառայությունների ծավալի ընդլայնմանբ՝ մարզի բժշկական հաստատություններում նոր բժշկական սարքավորումների ձեռք բերման և մատուցվող ծառայությունների ավելացման քաղաքականությամբ։

Ձեռքբերումների շարքում առկա անելիքները օրակարգային են։

Հ.Գ. հոդվածը կազմեց՝ Կարինե Սարգսյանը

Spread the love