Մարզպետի հերթական հանդիպումը Չարենցավանում էր

Կոտայքի մարզպետը  պարբերաբար շրջում  և մշտապես հետևում է ինչպես համայնքային այնպես էլ կառավարության և պետական այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Եվ ուրեմն այս հերթական այցը  նախօրեին ինչպես տեղեկանում ենք մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ  ՍԱՀԱԿՅԱՆԻ պաշտոնական էջից՝   աշխատանքային այցով Չարենցավան խոշորացված համայնքում էր դիտարկելու ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքները:
«Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար ՀԱԿՈԲ  ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ, Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել եմ Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ՀՀ կառավարության ծրագրով՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում է բժշկական կենտրոնին կից նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ:
   Կենտրոնի տնօրեն ԳԱՌՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ շրջել ենք արդեն կառուցված նոր շենքի տարածքում:
Այս պահին ընթանում են բակի բարեկարգման և վերելակի տեղակայման աշխատանքները:
   Շինարարների հետ քննարկել եմ աշխատանքների որակի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք պետք է շտկվեն ամենասեղմ ժամկետում»,-ասված է հաղորդման մեջ ՝ այնուհետև մարզպետը նշում է, որ  Չարենցավանում ծանոթացել եմ նաև ՀՀ պետական բյուջեով իրականացված և ընթացիկ շինարարական աշխատանքներին, մասնավորապես, «Ճանապարհային դեպարտամենտ»-ի կողմից պետական բյուջեով իրականացված Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) ավտոճանապարհի 2.6 կմ հատվածի հիմնանորոգման ծրագրին: Ճանապարհահատվածը դիտարկելուց հետո ծանոթացել եմ նաև ՀՀ պետական բյուջեով վերանորոգված Ֆանտանից մինչև Արզականի խաչմերուկ տանող ավելի քան 10 կմ-անոց ճանապարհահատվածի շինաշխատանքներին:
  «ՀՀ պետական բյուջեով Ֆանտանի տարածքում ավարտական փուլում են գտնվում նաև հանրապետական նշանակության Աբովյան-Ֆանտան-Աղվերան ավտոճանապարհի 2,3 կմ հատվածի (Ֆանտանի միջով անցնող) հիմնանորոգման աշխատանքները:
Շինարարների և վարչական ղեկավար ԴԱՎԻԹ ԻՎԱՆՅԱՆԻ հետ զրուցում կարևորել եմ որակյալ աշխատանքների իրականացումը և ժամկետների խիստ պահպանումը»,-հետևողականորեն նշել է մարզպետը:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Spread the love