ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմը ոգելից խմիչքի արգելքի օրենք մտցնելու կամ ալկոհոլի վաճառքի ժամանակի կրճատման հարցը չի քննարկում։
«Այդ առումով մենք տարբեր փորձառություններ ունեինք մեր երկրում, նկատի ունեմ Խորհրդային Միությունում։ Փորձը շատ պերճախոս է և շատ հեշտ է վերլուծել»,- ըստ НТВ հեռուստաալիքի՝ նշել է նա։
Միաժամանակ մեկնաբանելով ալկոհոլի վաճառքը սահմանափակելու մասին՝ Վոլոգդայի նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովի որոշումը, Պեսկովը նշել է, որ «դա տարածաշրջանային իշխանությունների իրավասությունն է»։
Ավելի վաղ Ֆիլիմոնովը հայտնել էր, որ Վոլոգդայի մարզում ոգելից խմիչքը աշխատանքային օրերին կվաճառվի միայն երկու ժամով՝ 12:00-14:00-ն: Ենթադրվում է, որ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի մարտի 1-ից։