Անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզի, ք. Գավառ) անցկացվող վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել կաթնամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր հետազոտության:
Փորձաքննության արձանագրության համաձայն՝ Հացառատ ապրանքանիշի Չանախ պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ Մածուն արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Արման Սենոքյանին պատկաող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի (պանիր՝ 28.09.2024թ. մածուն՝ 27.10.2024թ. խմբաքանակներ) իրացումն
արգելելու, շուկայից հետկանչի, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, ինչպես նաև սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ:
Որոշումը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման: