Եղանակը Հայաստանում

Մարզերի մեծ մասում նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +2+4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-6, ցերեկը՝– 0-3,

Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1+2,

Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +1+3,

Արարատում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +7+9,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +1+3։

Spread the love