Մեդալներ՝ Դելփյան խաղերից

ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com -ին տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում  անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու 2 նվագակցող:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ.

Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)

Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան – արծաթե մեդալ

Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)

Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան – ոսկե մեդալ

Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)

Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադևոսյան – ոսկե մեդալ

Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)

Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան – արծաթե մեդալ

Ժողովրդական նվագարաններ (14-17 տարեկան)

Նարեկ Խանզադյան, դաս.՝ Գ. Դաբաղյան – Դիպլոմ

Կերպարվեստ (14-17 տարեկան)

Գոհար Գրիգորյան – Դիպլոմ

ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և  մեկ 2-րդ մրցանակակիրներ:

Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)

Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան – առաջին մրցանակ

Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)

Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան – առաջին մրցանակ

Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)

Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադևոսյան –առաջին մրցանակ

Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)

Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան – երկրորդ մրցանակ

 

ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերի թիմային հաշվարկով ՀՀ պատվիրակությունը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Խաղերին մասնակցել են շուրջ 600 տաղանդավոր պատանիներ և երիտասարդներ 13 պետություններից՝  ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի ներկայացուցիչներ: Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի և Բենինի պատվիրակությունները։

3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերի ընթացքում կազմակերպվել է նաև միջազգային կոնֆերանս, որի շրջանակում ՀԱԴԿ նախագահ Ալեքսան Զաքյանը հանդես է եկել զեկույցով, իսկ ՇՀԿ շրջանակում կազմակերպված «Մշակույթը, որպես հարթակ բազմակողմանի համագործակցության և զարգացման համար» կլոր սեղանին ներկայացրել է «Միացյալ ազգերը հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ» ծրագիրը:

 

 

 

 

 

Spread the love