«ԴԻԱԴԵՄԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դիադեմա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, Թաիրով համայնք)։

 

Մասնավորապես՝

․ արտադրական տարածքի պատերին փակցված են եղել էլեկտրական լարեր, որոնց նախագծումը և կառուցվածքը ապահոված չեն եղել կեղտի կուտակումներից,

 

․ չի բացառվել արտադրվող սննդամթերքը մասնիկների թափվելու հնարավորությունները,

 

․ առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը,

 

․ արտադրական տարածքում առկա սեղանը կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

 

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Spread the love