Վահագն Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Երևանի նախկին քաղաքապետ ՀՀՇ -ական և հետագայում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նոր ձևավորվող կառավարության կազմում ևս ունեցավ պորտֆել:Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին, հայտնում է նախագահի աշխատակազմը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն Խաչատրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար», – նշված է հրամանագրում:
Հիշեցնքն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը ապրիլի 2-ից զբաղեցնում էր Հայկ Չոբանյանը:

Սեփական Լրատվական
Spread the love