Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։
Նա նշել է, որ Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ: