Արտաշատ համայնքը վստահ քայլերով օր-օրի զարգացում է ապրում. ՓԱՍՏԵՐ

Տարին մոտենում է ավարտին և երբ   հաստատվեց հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը` ասել է թե բյուջեն,  արդեն մտովի  ընթացիկ տարին ամփոփվում է: Այսպիսով տարվա արածն ու չարածը դրվում է նժարին և նոր աշխատանքների համար նոր  ծրագրեր են գործի դրվում:

Սակայն թեման չշրջանցելով  հիշենք ընթացիկ տարվա ձեռքբերումները և  բացթողումները, որոնք  Արտաշատ համայնքում տարրատեսակ թեմաներ զարգացնելու համար նախապայմաններ ստեղծեցին:Պարզ ասած՝ համայնքը հնգամյա զարգացման ծրագրով և դրանց  իրագործման  աշխատանքների համաձայն առաջ էր շարժվում և ինչպես արտաշատցիներն են ասում,-«Վերջին  տարիներին Արտաշատում այնքան գործ է արվել ,որ  դեռ չէինք տեսել» : Նախ փոխվել է ազգաբանկչության բարոյահոգեբանական վիճակը, եթե նախկինում տեղական տուրքերը, գույքահարկ, հողի հարկ, աղբահանության և այլ   ծառայության դիմաց  վարձավճարները դժկամորեն էին վճարում ՝ գյուղացիների նախատրամադրվածությունը փոխվել է և  դրա պատճառներից մեկն այն է, որ համայնք-բնակիչ վստահությունն ավելացել է  և դա բխում է համայնքապետ՝ Կառլեն Մկրտչյանի աշխատելաոճից, վստահության ամրապնդումից , որը խթանում է ազգաբանկչության կապը համայնքի հետ: Իսկ, որ համայնքում  զգալի աշխատանքեր է իրականցվում դա պարտադիր չէ , որ մասնագետ լինել հասկանալու և տեսնելու համար: Համայնքը իր բոլոր ոլորտներով մշտական ուշադրության կենտրոնում է, այդ են վկայում  բազմաբնակարան շենքների պահպանման համար հիմանորոգման ծրագրերի իրականցումը՝  տանիքների հիմանորոգման/փոխման/, շքամուտքերի բարեկարգման,  ճանապարհների ասֆալտապատման, բակերի կանաչապատման,  խաղահրապարակների բարեկարգման և երեխաներ համար ազատ տարածքների և կառուսելների տեղադրում, աղբահանություն, գիշերային լուսավորություն, մշակութային միջոցառումներ, ավանդական տոնակատարություններ, մանկապարտեզների համար ամենօրյա աշխատանքների հետևողական աշխատանք և այլն , որոնք բխում են համայնքապետարանի գործառույթների շրջանակներից:

Ընթացիկ տարում թեպետ եղան որոշ խնդիրներ, որոնք փորձեցին ստվերել վերոնշյալ աշխատանքների իրականացման ջանքերը, սակայն միաժամանակ պետք է  հիշեցնել հատուկ այն (շրջանակների) համար, որ դրան հաջորդած ՀՀ    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը  Արարատի մարզ  խորը և տպավորիչ էր  մարզի ազգաբնակչության համար, այն առումով , որ բեկումնային հարցեր չեն առաջացել, ոչ ՔՊ կուսակցության, ոչ նրա տեղի անդամների և առավել ևս ղեկավարի համար, քանի –որ Արտաշատ համայնքում իրականցվում են աշխատանքները բնականոն հունով:Գուցե սա էր պատճառը , որ  վարչապետը կատարած այցի շրջանակում ծանոթացել է նաև Արտաշատ համայնքում 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Ի դեպ ըստ ոլորտների ծրագրերը բազմազան են ՝պատմամշակութային ծրագրի շրջանակներում վարչապետին ներկայացվել է Արարատի մարզի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկը: Վարչապետին են ներկայացվել նաև

Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքների ընթացքը:

Արտաշատ կատարած այցի շրջանակում պարոն Փաշինյանը ծանոթացել էր Արտաշատ համայնքի Վարդաշեն, Մրգանուշ գյուղական  բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 90 մլն դրամ, որից 31 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 1,1 կմ ճանապարհ (Վարդաշեն բնակավայր՝ 0,5 կմ, Մրգանուշ բնակավայր՝ 0,6 կմ):

Վարչապետը ծանոթացել է նաև Դալար բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն դրամ, որից 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 0,846 կմ ոռոգման համակարգ։

Դալար բնակավայրի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքները ևս ներկայացվել են Կառավարության ղեկավարին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 71 մլն դրամ, որից 25 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է շուրջ 0,6 կմ ճանապարհ։

Ընթացիկ տարում Դալար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ոռոգման համակարգ, որը աննախադեպ էր այս բնակավայրի համար: Ծրագրի արժեքը 24 մլն դրամ է, որից 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։

Դալարում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է նաեւ ներհամայնքային ճանապարհ: Աշխատանքների արժեքը 71 մլն դրամ է, որից 25 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։

Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր ենք իրականացվելու:

      Վերոգրյալը  տեղեկացնում է  կառավարության պաշտոնական  կայքը և ի հավելումն նկատենք, որ Արտաշատի գեղագիտական տեսքի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում` իրականացվել են  բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին բարեկարգման և երեսպատման աշխատանքներ, որոնք մեկնարվկել են համայնքի մուտքից` Երևանյան փողոցից։ Արտաշատ քաղաքի մուտքը ներկայանալի տեսք հաղորդելով:Այս ֆոնին  պետք է հանուն արդարության փաստենք, որ Արտաշատ համայնքի  կողքին է   և մշտապես իր  ծառայություններն է  կատարում ԱՐՓԱ Ա/Կ կազմակերպությունը , որը տասնյակ  տարիներ  շարունակ ապահովել է  տարածաշրջանին   մեր պետության խորհրդանիշներից՝   ԴՐՈՇՆԵՐՈՎ, որը  պաշտոնական, տոնական, հիշատակի և թե  հատկանշական այլ (շիրմաքար, մատուռ, հուշակոթող ) վայրերում թևածել է   հազարավոր  դրոշներ՝ մշտապես  նոր և մաքուր , պատշաճ ներկայանալի  տեսքով: Սա ևս խոսուն փաստ է , այն մասինոր համայնքը  իր ընդհանուր  ներուժով և մարդկային ռեսուրսով  միասնաբար կարող է  հեռուն գնալ խնդիրները միասնաբար լուծելու կարողությամբ:

 

Պատրաստեց ՝ Կարինե  Սարգսյանը

 

Spread the love