Հրազդան Բժշկական Կենտրոնի տնօրենը ՝ հիվանդանոցի վերազինման և սպասելիքների մասին. բացառիկ հարցազրույց Կարեն Սահակյանի հետ.

«Հրազդան» բժշկական կենտրոնը իր տեխնիկական  միջոցներով և մասնագիտական բուժանձնակազմով առաջադեմ է և այն   մարզպետ՝ Ահարոն Սահակյանի և մեր  ռեսուրսների  ջանքերի ներդրմամաբ  նախաձեռնում ենք հնարավորը , որպեսզի կլինիկան  մայրաքաղաքի կլինիկաներին հավասարազոր լինի: Այսպես սկսվեց մեր զրույցը  «Հրազդան» բժշկակ  կենտրոնի տնօրեն ՝ Կարեն Սահակյանի հետ:

Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա յուրօրինակ հաշվետվության տեսակ է դարձել- ասում է պարոն Սահակյանը:

 

 

Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի  նոր ձևավորման և այժմյան՝  հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ  վստահ ասել, որ   ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ   բժշկական կենտրոնի   ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց  պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես  ՀՀ-ի տարածքում , այնպես էլ ՀՀ-ի տարածքից դուրս,   նոր տեխնիկաներով  հագեցումը, աշխատանքային   պայմանների բարելավումը, նոր ծառայությունների ներդրումը և բնակչի վստահությունը:

 

Որպես մարզային բժշկական կենտրոն՝  «Հրազդան» ԲԿ-ն  վերջին  տարիներին շատ արագ թևակոխեց  վերազինման, հիմնանորոգման և նոր կադրերով համալրման ուղղին և այս տարիներին տվեց իր ցանկալի պտուղները բուժառուների շրջանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական  կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների  թիվը բավականին մեծացել է ,  կարելի է ենթադրել, որ կենտրոնի տնօրինության սպասելիքներն արդարացվել են: 2024 թվականին կենտրոնում բացվեցին նոր բաժանմունքներ ՝ ծառայություններ այդ առումով տարին հագեցած էր ևս:

 

Վերջին  տարիների ընթացքում  բժշկական կենտրոնում ներդրվել են այնպիսի նոր  ծառայություններ, ինչպիսիք են՝ լապորասկոպիկ  և անոթային վիրաբուժություն, ռևմատոլոգիա, ԷԷԳ, էխոսրտագրություն,  սպիրոգրաֆիկ հետազոտություն , դիմածնոտային վիրաբուժություն, վահանաձև գեղձի սոնոէլաստոգրաֆիա, դուպլեքս հետազոտություն , մանկական-վերականգնողական ծառայություն և այլն»,-մեզ հետ զրույցում պատմեց  Սահակյանը  և հավելեց.Մեզ մոտ ընթացիկ տարում  ներդրվել են մի շարք  ծառայություններ, որի անհրաժեշտությունը ժամանակի հրամայականն էր, այդ թվում՝ վիրաբուժական բլոկը  նորից վերազինվել ,  ներդրվել է կենտրոնում մի շարք  սարքավորումներ, որոնք  մատչելի և նպաստավոր պայմններ է ստեղծում ազգաբնակչության համար , ովքեր մայրաքաղաք դիմելու կարիք  չեն ունենում բացառութայմբ նեղ մասնագիտական ծառայություններից օգտվելու համար:

 

Մի խոսքով կենտրոնը մատուցում է գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են խոշոր քաղաքային կլինիկաներում:

 

-Պարոն Սահակյան  տարին մոտենում է ավարտին և այս ֆոնին   ի՞նչպիսի ձեռքբերումներ է արձանագրել կենտրոնը և կարելի՞ է ասելոր համայնքային բկերի վերջին տարիների գրանցած առաջընթացը մարզակենտրոնի քաղաքականության արդյունք է։ 

– Անցնող տարին լի էր ձեռքբերումներով:Մեր կենտրոնը չունի որևէ  պարտք (աշխատավարձի, տնտեսական և այլ ծախսերի մասով), բացի այդ ՝ տարին փակում ենք շահույթով: Ձեռքբերումների ֆոնին կարող եմ ավելացնել որ մարզպետ  Ահարոն  Սահակյանը  անմիջական  աջակցությամբ կյանքի  է կոչում  ցանկացած ծրագիր, որը միտված է մեր կենտրոնի զարգացմանը  և  մեր ազգաբնակչության կյանքի որոկի բարձրացմանը:

Տարին բարենպաստ էր նաև  նրանով, որ բժշկական կենտրոնը վերազինվեց  նոր անհրաժեշտ սարքավորումների շարքով՝ մարզային իշխանությունների հետ համագործակցության արդյունքում՝  մենք փորձում ենք բարձր վարձատրությամբ ապահովել մեր մասնագետներին: Մեր մազպետի  աջակցության շնորհիվ ՝ քաղիրավական պայմանագրային հիմունքներով , բարդ վիրահատությունների դեպքում դրսից հրավիրում ենք  նեղ մասնագետներ, ովքեր մեր մասնագետների հետ իրականացնում են ցանկացած միջամտություն։

 

– Ո՞րն է  կենտրոնի հաջողության գրավականը՝  Ձերը  որպես տնօրեն:

 

-Ես կարծում եմ հաջողության գրավականը յուրաքանչյուր ղեկավար ինքն է բանաձևում, իմ դեպքում՝ ես համարում եմ , որ դա  ճիշտ կառավարումն է , պատասխանատվության բարձր գիտակցումը, որպես տնօրեն:

 

Սպասելի  նպատակին հասնելու համար իմ առաջ դրված Ճանապարհը բավականին բարդ էր և պատասխանատու, ես սերում եմ բժշկի ընտանիքից և  իմ  մասնագիտական կարիերան նույնպես սկսվել է առողջապահության կենտրոնում աշխատելուց և  այս փորձը մեծ նպաստ է բերել մեր մարզային կենտրոնին ներ ծրագրերի գեներացմանը: Ես իմ աշխատանքային թիմի հետ միասին՝ համակարգված  ինստիտուցիոնալ փոփոխությունների  արդյունքում  արել և շարունակում ենք անել հնարավոր  ամեն բան՝ բժշկական  կենտրոնի զարգացմանը նոր թափ հաղորդելու և լավագույնը տարածաշրջանում դարձնելու համար:

Ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմքում իմ կողմից մշտապես շեշտը դրվում է այնպիսի գլոբալ խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են՝ աշխատանքի ճիշտ և արդյունավետ  կազմակերպումը, ծախսերի և եկամուտների պլանավորումը և  ռեսուրսների օպտիմալ օգտագործումը:

Թերևս սրանք այն առանցքային գործոններն են, որոնք պլանավորելու,                          կարգավորելու   և շտկելու համար մշտապես  պահանջում են  մեծ ջանքեր, ժամանակ և ճկունություն:

 

Ի՞նչ ակնկալիքներ  և սպասելիքներ պետք է  ունենան  ազգաբնակչությունը «Հրազդանի» ԲԿ-ից  գալիք տարում:

-Ինչպես արդեն ասացի՝  2024թ.-ը ավարտում ենք արդյունավետ.  բկ-ն չունի որեւէ տեսակի պարտք, ավելին՝ տարին փակում ենք շահույթով: Ներդրումները շարունակական են լինելու  կենտրոնի վերազինման և  զարգացման  գործում:

Գալիք տարում նախատեսում ենք նոր ժամանակակից  սարքավորումներով վերազինում  և նոր անելիքներ , որոնց մասին ևս կխոսենք:

 

Օգտվելով առիթից՝ ուզում եմ  շնորհակալություն հայտնել Կառավարությանը եւ Կոտայքի  մարզպետ  Ահարոն  Սահակյանին ՝ մարզակենտրոնի գործունեության եւ առողջապահական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար:Եվ գալիք Ամանորը  մեր երկրի և ժողովրդին թող բերի առողջություն և խաղաղություն:

Հ.Գ. հարցազրույցի մանրամասներին կարող եք հետևել մեր  առաջիկա հրապարակումներից :

    Զրույցը՝   ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

Spread the love