Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ. իրավապաշտպան

Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալությանը:

«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ։ Իշխող ուժի պարագլխի քաղաքական շահն ակնհայտ է՝ իր գլուխն ազատել 44-օրյա ողբերգական պատերազմի համար պատասխանատվությունից։

Ինչ վերաբերում է «տարբերակված մոտեցման» չափանիշին, ապա այն նույնպես ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան»։

Spread the love