ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների կողմից օգտագործվող Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25֊ին։

Քանի որ Սուրբ ծնունդը հայտնի էր դեռ վաղ Քրիստոնյա գրողներին, այն պետք է որ առաջացած լիներ դեռ առաքելական ժամանակներում։ Հիրենեոս Լիոնացին նշել է այն տոների շարքում, նույնիսկ դեկտեմբերի 25-ը նշելով որպես ծննդյան ամսաթիվը[2]։ Տերտուղիանոսը կապելով Քրիստոսի խաչման և Մարիամի հղիանալու օրերը նշում է Քրիստոսի ծննդյան օրը որպես դեկտեմբերի 25-ը:

Spread the love