ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի և դահուկային սպորտի վարպետ Լևիկ Հարությունյանի որդի Արթուր Հարությունյանի հետ Ծաղկաձորում մասնակցել եմ Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի հիմնադիր, դահուկային սպորտի վարպետ Լևիկ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարին և հաղթողների մրցանակաբաշխությանը:
Ծաղկաձոր, Ապարան և Վանաձոր համայնքների թիմերն իրենց ուժերը չափել են «Հատուկ ոլորավայրէջք» մրցաձևում և պատվով կատարել վարժությունը:
Բոլոր մասնակիցները յուրահատուկ հմտությամբ են մրցել, ինչն, անշուշտ, զարմացրել է և հիացրել:
Մեզ ոչինչ չի մնում, քան ներդնել առավելագույն ջանքեր, որ այս լուսավոր մարզիկների ապագան լինի խոստումնալից, և նրանք նույն հմտությամբ փայլեն նաև միջազգային մրցելույթներում:
Շնորհավորում եմ բոլորին և հաջողություններ մաղթում:
Հ.Գ. այդ մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը:
Կազմեց՝ Կարինե Սարգսյանը