Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը փետրվարի 9-ին նախաձեռնել են «Տերյանի հետ» խորագրով արդեն իսկ ավանդական դարձած տոնական միջոցառումների շարք:
Տերյանի ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Երևանի Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում (ժամը` 11:00): Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի մշակութային ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին (ժամը 12:00)։
Միջոցառման մուտքն ազատ է: