Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Փետրվարի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4949 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 292 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 952, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 110 և 1859 այլ իրավախախտումներ։ 146 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 340-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 93-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 171-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 131 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13674 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 228 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 204, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 758 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 3047, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 422, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 478, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 163, արագության գերազանցման՝ 1831 և 3771 այլ իրավախախտումներ։ 387 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1669-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 483-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 173-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 44 անձ։

Spread the love