Եղանակը Հայաստանում

Փետրվարի 27-ին հանրապետության որոշ վայրերում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Որոշ ճանապարհներին կլինի մերկասառույց, լեռներում՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +2+4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -3-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+1,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -5-7,

Լոռիում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -3+2,

Տավուշում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -5-7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2+2,

Արարատում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+6,

Արմավիրում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝  -9-13, ցերեկը՝ -6-8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -3+2։

Spread the love