Ստեփանավանում ցրտահարված 2.5 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ հսկողության ներքո։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նրա խոսքով՝ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատում են բավարար։
«Երեխան, մեր տեղեկություններով, կունենա խնամակալ, բայց այդ հարցի կարգավորումը կհաստատեն սոցիալական համապատասխան մարմինները, առողջապահության նախարարությունը հետևում է երեխայի առողջական խնդիրներին»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել է մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։
Տանը ջեռուցում ընդհանրապես չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները։ 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն: Ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տեղափոխել: