Դարձի´ր հաճախորդ առանց բանկ այցելելու

Այժմ արդեն հնարավոր է Ամիօ բանկի հաճախորդ դառնալ առցանց՝ միանգամից AMIO Mobile հավելվածում:

 

Նոր ֆունկցիայի շնորհիվ բանկի հաճախորդ դառնալու համար պետք չէ այցելել բանկի որևէ մասնաճյուղ, առցանց գործընթացը պարզեցված է, ներառված են միայն խիստ անհրաժեշտ դաշտերը:

Գրանցման համար անհրաժեշտ է`

  • ներբեռնել AMIO Mobile հավելվածը,
    • սեղմել «Դառնալ հաճախորդ» կոճակը,
    • անցնել նույնականացում՝ լրացնելով մի քանի դաշտ և վերջ։

 

Դառնալով Ամիօ բանկի հաճախորդ կստանաք`

  • անվճար բանկային հաշիվ,
  • hնարավորություն բացելու AMIO Visa Digital և AMIO Mastercard Digital դրամային քարտերն ամբողջովին անվճար,
  • AMIO Mobile հավելվածը, որի շնորհիվ կունենաք հասանելիություն բանկի լավագույն առաջարկներին՝ բարձր տոկոսադրույքով օնլայն ավանդ, պարտատոմսեր, տարատեսակ վճարումներ, փոխանցումներ, արագ դրամական փոխանցումների ստացում քարտին/հաշվին մի քանի րոպեում և շատ ավելին։

 

Ամիօն առանձնապես կարևորել է ապագա հաճախորդների անձնական ինֆորմացիայի պաշտպանությունը գրանցման հարթակը ստեղծելիս՝ ձեռնարկելով անվտանգությանն ուղղված բոլոր հնարավոր միջոցառումները:

 

Ձեռք բերեք հավելվածը հետևյալ հղումներով.

IOS օպերացիոն համակարգի դեպքում՝ AMIO Mobile on the App Store

Android օպերացիոն համակարգի դեպքում՝ AMIO Mobile – Apps on Google Play

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

 

Spread the love