Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է համարում. ՌԴ արտգործնախարար

Մոսկվան սպառնալիք է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։ «Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանի հասցեին։ Եթե ​​նա մեզ համարում է սպառնալիք, հրավիրում է եվրոպական երկրների եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբների պետերի նիստ, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին դիմել է ժողովրդին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկային զսպումը, պաշտպանության ծախսերը եւ ընդհանուր առմամբ աշխարհակարգի փոփոխությունները։

Նա հայտնել է, որ ծրագրում է հաջորդ շաբաթ Փարիզում կազմակերպել եվրոպական բանակի բոլոր հրամանատարների հանդիպումը։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի այն բանին, որ «ԱՄՆ-ը այլեւս իր կողմում չի լինի»։

«Միջուկային զսպումը կարեւոր է 1964-ից ի վեր: Դա պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաեւ կոչ է արել մեծացնել եվրոպական պաշտպանական ծախսերը՝ տարածաշրջանը «վերարդյունաբերականացնելու» համար:

Spread the love