Էրդողանը ցանկանում է ռազմական արտադրանք ուղարկել Ուկրաինա

Թուրքիան հավատարիմ է մնում Եվրամիությանն լիիրավ անդամակցության իր նպատակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով, Անկարան ԵՄ-ից ակնկալում է ռազմավարական և հեռատես դիրքորոշում և ակտիվացնել բանակցությունները Թուրքիայի՝ համայնքին միանալու շուրջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Թուրքիայի հետ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի համատեղ պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին»,- ընդգծել է նա։

Նա նշել է, որ Անկարան պատճառ չի տեսնում Թուրքիային պաշտպանական արտադրանքի գնման և Ուկրաինայի վերակառուցման ԵՄ ծրագրերում չներառելու համար։ «Թուրքիայի համար կարևոր է ընդգրկվել այնպիսի մեխանիզմներում, ինչպիսին է Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որի նպատակն Ուկրաինայի վերականգնումն ու վերածնունդն է»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար, տեւական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար «անհրաժեշտ է ամուր դիվանագիտական ​​հիմք, որի հիման վրա հակառակ կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Spread the love