Մարտի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլին +4+6, վաղը ցերեկը՝ +18+20։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+14,
Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+21,
Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝+2+5, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+3+6, ցերեկը՝ +18+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝+7+11, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝+2+5, ցերեկը՝ +15+19։