Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը(Տեսանյութ)

Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն զանգահարած կինը հայտնել էր, որ անհայտ անձը մտել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող իրենց բնակարան, սակայն տեսնելով իր տասնամյա տղային` հեռացել է:
Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև ուսումնասիրել են տարածքը հոսկող սարքի տեսագրությունը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործելուն և գողության փորձին մասնակցել է երկու անձ:
Նրանցից մեկը` 27-ամյա երիտասարդը, փետրվարի 27-ին մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Իրավապահները շարունակում են միջոցառումները մյուս կասկածյալ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Spread the love