Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +12+16,
Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +19+23,
Տավուշում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝-1-3, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+21,
Արարատում գիշերը՝+2+5, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +17+22։