Գիտնականները հաշվարկել են աշխարհի վերջի ժամկետները. Ե՞րբ և ինչու՞ Երկիրը կդառնա անբնակելի

NASA-ի և Տոհոյի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները կանխատեսել են Երկրի վրա կյանքի անհետացման սցենարը, որը կապված է թթվածնի պակասի հետ։ Նրանց մաթեմատիկական հաշվարկների համաձայն՝ այս գործընթացը տեղի կունենա մոտ 1 միլիարդ տարի հետո, երբ մթնոլորտային փոփոխությունները կդարձնեն կյանքն անհնարին։

Ի՞նչը կհանգեցնի Երկրի ոչնչացմանը

Հիմնական պատճառը՝ Արևի աստիճանական ընդարձակումը.

  • Ժամանակի ընթացքում Արևն կտաքանա, ինչը կբերի մթնոլորտի կազմի փոփոխության և թթվածնի մակարդակի կտրուկ նվազման։
  • Արդյունքում Երկիրը կդառնա անբնակելի գրեթե բոլոր կենդանի օրգանիզմների համար։

Գիտնականների գնահատմամբ՝ այս գործընթացը կսկսվի 1 000 002 021 թվականին։ Սակայն տեխնոլոգիական զարգացումը կարող է թույլ տալ մարդկությանը հարմարվել նոր պայմաններին կամ գաղթել այլ մոլորակներ։

Տիեզերական փոշի. Տիեզերքի ևս մեկ առեղծված

Միևնույն ժամանակ, Գերմանիայի Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտի հետազոտողները ստեղծել են ամենաարդիական 3D քարտեզը՝ պատկերելու տիեզերական փոշին մեր գալակտիկայում։

Այս հայտնագործությունը կօգնի աստղագետներին ավելի ճիշտ մեկնաբանել աստղերի դիտարկումները և հասկանալ, թե ինչպես է փոշին ազդում նոր աստղերի ձևավորման և գալակտիկաների էվոլյուցիայի վրա։

Տիեզերական փոշին կարող է աղավաղել հեռավոր աստղերի լույսը, դարձնելով այն ավելի թույլ և հաղորդելով կարմրավուն երանգ։ Նրա դերը նոր աստղերի ձևավորման մեջ շարունակում է մնալ աստղաֆիզիկայի հիմնական առեղծվածներից մեկը։

Spread the love