ՄՊՀ կայքում ներդրվել է գործիք, որի միջոցով սպառողը կարող է առցանց բողոք ներկայացնել տնտեսվարողին (վիդեո)

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում ներդրվել է «Սպառողի օգնական» գործիքը, որի միջոցով սպառողը կարող է առցանց բողոք ներկայացնել տնտեսվարողին։

«Լրացրե՛ք առցանց ձևաթղթի պահանջվող դաշտերը, և hամակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի ձեր բողոքը՝ հասանելի դարձնելով այն Հանձնաժողովին, որի միջոցով էլ այն կհասցեագրվի վերջնական հասցեատիրոջը:

Բողոքին արձագանքելու ժամկետը երկու շաբաթ է։ Նշված ժամկետում պատասխան չստացվելու դեպքում Հանձնաժողովը կքննարկի վարչարարություն իրականացնելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Spread the love