Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ դիտորդները, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Որովհետև այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ԵՄ դիտորդներին սահմանից հանելը Ադրբեջանին հնարավորություն կտա հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտել, ագրեսիայի ֆոն ստեղծել, և դրանում մեղադրել հայկական կողմին, ԱԺ նախագահն ասաց. «Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը, ի՞նչ տարբերություն:
Եթե փաստաթուղթ ես ստորագրում, պայմանական գնում ես ԵՄ ղեկավարների ներկայությամբ կամ ինչ-որ երկրների նախագահների վկայությամբ ստորագրում ես և հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե կարող ես քեզ թույլ տալ, ԵՄ դիտորների վրա էլ կկրակեն, կհարձակվեն»,- ասաց նա: