Ավանդների գաղափարը սկիզբ է առել Միջագետքում, որտեղ տաճարներն ու պալատները ծառայում էին որպես ապահով վայրեր՝ ցորեն, ոսկի և այլ արժեքավոր իրեր պահելու համար։ Բաբելոնում և Եգիպտոսում գործող առաջին բանկերն արդեն ընդունում էին ավանդներ՝ տրամադրելով պարտքային գրություններ (մուրհակներ), որոնք կարելի է ասել այժմյան ավանդային պայմանագրի նախատիպերն էին:
Այժմ ներկայացնենք 3 պատճառ, թե ինչու ընտրել ավանդը ներդրումներ կատարելու տասնյակ միջոցներից։
- Ավանդի հիմնական գաղափարը եղել է ապահովությունն ու անվտանգությունը։ Դարերի ընթացքում ավանդները չեն կորցրել իրենց այդ կարևոր հատկանիշները։
Ներդրումներ կատարելու հազարավոր շահավետ տարբերակներ կան, որոնք սակայն պարունակում են որոշակի ռիսկեր։
Ավանդը կարող է համեմատության մեջ պակաս շահավետ թվալ, սակայն համեմատելիս չպետք է մոռանալ, որ այդտեղ կորուստների հնարավորությունը գրեթե զրոյական է։
ՀՀ-ում անգամ որևէ բանկի անվճարունակության դեպքում ավանդատուները չեն կորցնում իրենց գումարները, հատուկ այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։ Բանկում ավանդները պաշտպանված են նաև ինֆլացիայից և գողություններից։
- Մշտական հասանելիություն քո գումարին։
Ի տարբերություն, օրինակ, ներդրումների բազմաթիվ այլ տարբերակների ավանդատուն կարող է դադարեցնել ավանդային պայմանագիրը և վերցնել գումարը, երբ ցանկանում է։
- Մինիմալ ջանքեր ավանդ ձևակերպելու համար։
Ավանդ ձևակերպելու համար պետք չէ ունենալ ֆինանսական կրթություն կամ կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ։ Ավանդների մասին ինֆորմացիան չափազանց հասանելի է:
Ամիօ բանկում ավանդ ձևակերպելը նաև շատ պարզ է, պարզապես անհրաժեշտ է ներբեռնել AMIO Mobile հավելվածը, միանգամից հավելվածում դառնալ հաճախորդ, եթե դեռ հաճախորդ չեք և մի քանի վայրկյանում ձևակերպել ձեր ավանդը մինչև 10,5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ դրամի և 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ դոլարի դեպքում։
Եթե ուզում եք իմանալ ավելին, ապա անցեք հետևյալ հղմամբ՝ Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից