Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը գրում է՝
Փետրվարի 25-ի Գավառ համայնքի ավագանու արտահերթ նիստում հաստատվեց Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեն:
Ավագանու կողմից հաստատվեցին նաև 2022 թվականի համար տեղական տուրքերի եվ վճարների դրույքաչափերը, Գավառ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը։
Ներկայացված հարցերը զեկուցեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Ասլանյանը և համայնքապետարանի աշխատակիցները:
Զեկուցողները պատասխանեցին ավագանու անդամների հարցերին։
Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնենք Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերն ու աշխատանքները: