Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Երեկվանից Վերին Լարսի անցակետում երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 3 666 բեռնատար: