Սննդամթերքի անվտանգության տեսչ ական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կասեցվել է «Ֆրեշ Մարկետ» ՓԲԸ-ին պատկանող պատրաստի սննդի արտադրամասի (Երևան, Ծարավ Աղբյ ուր փ.) արտադրական առանձին գործառույթը` «Սոուս մայոնեզի հիմքով» արտադրատեսակի արտադրու թյունը:
Կասեցման հիմքը նշված սոուսի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքն է. այն ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆ ակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ց ուցանիշով չի համապատասխանել Մա քսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:
Խախտումը վերացնելու համար սահմանվել է ժամկետ: