ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Է ԿԱՍԵՑՎԵԼ

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ:

Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր:

Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

 

Spread the love