«ԿԱԹ 3.2%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության (քաղաք Երևան) առանձին գործառույթը՝ «Կաթ 3.2%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Որոշման համար հիմք է ծառայել արտադրատեսակի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքը. «Կաթ 3.2%» արտադրատեսակը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

Spread the love