Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով
փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 46 անձ, որոնցից՝
✔️Գյումրի համայնքում՝ 26 քաղաքացի,
✔️Փարաքար համայնքում՝ 20 քաղաքացի։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 10 անձ, որոնցից՝
✔️Գյումրի համայնքում՝ 6 քաղաքացի
✔️Փարաքար համայնքում՝ 4 քաղաքացի,
ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 144 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն․
✔️Գյումրի համայնքում՝ 111 քաղաքացի,
✔️Փարաքար համայնքում՝ 33 քաղաքացի:
ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։