«VIVA – Հայաստանի բժիշկներ և կամավորներ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է նախաձեռնության մեկնարկի մասին, որը նոր հնարավորություններ կբացի հանրապետության հեռավոր շրջաններում բժշկական օգնության համար։
Առաջատար փորձագետների մասնակցությամբ ստեղծված նախագիծը կարևոր քայլ կդառնա առողջապահական համակարգի զարգացման գործում և որակյալ բժշկական ծառայություններն ավելի հասանելի կդարձնի հազարավոր մարդկանց։
Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 11-ին Երևանում՝ Common Ground-ում բաց դռների օրվա շրջանակում։