Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 36, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 287, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 169, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և 1445 այլ իրավախախտումներ։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 45-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 196, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 710 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 3650, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 141, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 446, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 585, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 26, արագության գերազանցման՝ 2192 և 4292 այլ իրավախախտումներ։ 434 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1418-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 474-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 269-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ։

Spread the love