Հայաստանում կենսաթոշակային քարտերի միջոցով անկանխիկ գնումների քեշբեք ծրագրի մեկնարկից ի վեր 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի վերջը կատարվել են ավելի քան 190,7 մլրդ դրամի անկանխիկ գործարքներ։ Այս մասին մարտի 31-ին Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Շահառուներին հնարավորություն է տրվել անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ կանխիկացում, նախկինում կիրառված 10 տոկոսի փոխարեն սահմանվել է 12 տոկոս քեշբեք, միևնույն ժամանակ կանխավճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձել է 6000 դրամ»,- ասաց Մկրտչյանը։