Գյումրիում ու Փարաքարում երեկ կայացած ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է։ Այս մասին իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նույնը տեղի էր ունեցել 2023-ին Երեւանում, որտեղ ՔՊ-ն հավաքեց 32 տոկոս (ի դեպ, ավելի քիչ, քան երեկ Գյումրիում)։
Ուղղակի այն ժամանակ Джексон оказался женщиной – ընդդիմադիր դիրքավորված Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը» ապահովեցին ՔՊ-ի վերարտադրությունը։
Անսկզբունքային, անհեռատես ու անպիտան իշխանությանն արժանի այս արդյունքը պետք է ամրագրել համապետական ընտրություններում՝ 2026-ի ամռանը։
Չնայած, չի բացառվում, որ շաբաթը ուրբաթից շուտ գա»։